Ա Սերիայի 13-րդ տուրում «Ինտերը» ընդունել էր «Նապոլիին» ու հաղթանակ տարավ 3-2 հաշվով։
17-րդ րոպեին հյուրերի կազմում հաշիվը բացեց Զելինսկին, 25-րդ րոպեին մրցավարի նշանակած 11-մետրանոցն անվրեպ իրացրեց Չալհանօղլուն՝ հավասարեցնելով հաշիվը։ Առաջին կեսի ավարտից մեկ րոպե առաջ Պերիշիչն առաջ մղեց միլանցիներին։
61-րդ րոպեին տանտերերի կազմում աչքի ընկավ Մարտինեսը, իսկ 78-ին Մերտենսը կրճատեց հաշիվը։ «Նապոիլիին» ավելին անել չհաջողվեց և թիմը կրեց Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանի առաջին պարտությունը։
«Նապոլին» 32 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Ինտերը» 28 միավորով 3-րդն է։
























































