«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը մեկնաբանել է «Ուոտֆորդից» կրած պարտությունը։
«Երկրորդ խաղակեսում մինչև այն դրվագը, երբ Մագուայրը կարմիր քարտ ստացավ, մենք լաավ էինք խաղում։ Ինչ վերաբերվում է առաջին կեսին, իմ թիմը մրցաշրջանի ամենավատ խաղակեսն անցկացրեց։
Դժվար է բացատրել՝ ինչու էին տղաներն այդքան վատ խաղում և մրցակցի խաղացողներին թույլ տալիս այդքան մոտենալ մեր տուգանային հրապարակին։ Բոլոր առումներով մրցակիցը մեզ գերազանցեց։
Մեր ֆուտբոլիստներն այս պահին գտնվում են բավականին վատ հոգեբանական վիճակում, բայց այսպիսի խաղով մենք այլ իրավիճակ չէինք կարող ունենալ։
Ես 18 տարի է, ինչ այս ակումբի մի «մասնիկն» եմ, բայց եթե ակումբի ղեկավարությունը որոշի, որ պետք է հեռանամ, մենք կքննարկենք միասին»,- նորվեգացի մասնագետի խոսքերն է մեջբերում BBC-ն։
























































