Իտալիայի Ա Սերիայի 13-րդ տուրում «Ռոման» մրցելու է «Ջենոայի» հետ։ Հանդիպումից առաջ «գայլերի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է իր գործընկերոջ՝ Անդրեյ Շևչենկոյի նշանակման մասին։
«Երբ դու նվաճում ես «Ոսկե գնդակը», հաղթում ես Չեմպիոնների Լիգան, ուրեմն արդեն պատմություն ես կերտել։ Շևչենկոն ակումբային ֆուտբոլում առաջին փորձն է կուտակում գլխավոր մարզչի պաշտոնում։ Նա բավականին լավ աշխատանք կատարեց Ուկրաինայի հավաքականի ղեկին և ապացուցեց, որ տիրապետում է ֆուտբոլի իսկական փիլիսոփայությանը։
Անդրեյը բավականին հանգիստ բնավորություն ունի, բայց միևնույն ժամանակ իսկական առաջատար է։ Հուսով եմ, որ նա իր առաջին խաղում կզգա այն ամենը, ինչ ես եմ զգացել իմ մեկնարկային հանդիպման ժամանակ։ Այն ժամանակ ես պարտվեցի, սակայն հետագայում նվաճեցի բազմաթիվ տիտղոսներ»,- «յուրահատուկի» խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
























































