Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 15-րդ տուրում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթեց Մոսկվայի «Սպարտակին»։
16-րդ րոպեին տանտերերին հաշվի մեջ առաջ մղեց Խուան Կորդոբան։ Առաջին կեսի ավելացված ժամանակում հյուրերի կազմում 11-մետրանոց հարվածով պատասխան գոլը խփեց Ալեքսանդր Սոբոլևը։ «Կրասնոդարի» կազմում 60-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ դարձավ Գժեգոժ Կրիխովյակը։
Հանդիպմանը մասնակցեց «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որը փոխարինվեց 90-րդ րոպեին։ 66-րդ րոպեին Սպերցյանն արժանացավ դեղին քարտի և բաց կթողնի հաջորդ տուրի շրջանակում նոյեմբերի 27-ին կայանալիք «Խիմկիի» դեմ հանդիպումը։
Այս հաղթանակի շնորհիվ Վիկտոր Գոնչարենկոյի սաները վաստակեցին 24 միավոր և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը։ «Սպարտակը» 19 միավորով 10-րդ տեղում է։























































