Հայեթ Աբիդալը՝ «Բարսելոնայի» ու Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպան Էրիկ Աբիդալի կինը, ամուսնալուծության հայցով կդիմի դատարան։
Փաստաբան Նիկոլաս Սելուպիկան հաղորդել է, որ Աբիդալը խոստովանել է կնոջը, որ դավաճանել է նրան ՊՍԺ-ի ֆուտբոլիստուհիներից մեկի՝ Կեյրա Ամրաուի հետ։
Կինը փաստաբանի միջոցով հայտնել է, որ ուզում է «մաքրել իր պատիվն ու հեղինակությունը, որ սևացել են շշուկներից» և հնարավորինս շուտ ամուսնալուծության հայց ներկայացնել։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Աբիդալի կինը կարող էր վրեժ լուծել ֆուտբոլիստուհուց ամուսնու հետ կապի համար։
Նոյեմբերի 4-ի երեկոյան Ամրաուն Ամինատ Դիալոյի ու թիմի ևս երկու խաղացողի հետ տուն վերադառնալիս էր եղել, երբ դիմակավորված երկու անհայտ անձինք բացել են մեքենայի դուռն ու Ամրաուին դուրս բերել դրանից։
Հանցագործները հարվածել էին Ամրաուի ոտքերին, իսկ որոշ ժամանակ անց՝ փախել։ Ամրաուն տեղափոխվել էր հիվանդանոց։ Ավելի ուշ Դիալոյին ձերբակալել էին մրցակցության պատճառով թիմակցի վրա հարձակում կազմակերպելու կասկածանքով, բայց որոշ ժամանակ անց կասկածները նրա վրայից հանվել էին։
























































