«Մանչեսթեր Սիթին» մտադիր չէ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Ռահիմ Սթերլինգին բաց թողնել «Բարսելոնա»։
ESPN-ը հայտնում է, որ ձմռանը մանչեսթերյան ակումբտ չի դիտարկի 26-ամյա կիսապաշտպանի համար ստացված առաջարկները, քանի որ նա թիմի կարևոր մասնիկներից է մնում։ «Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված չէ ո՛չ լիարժեք տրանսֆերի տարբերակով, ո՛չ վարձակալության։
Սթերլինգը դադարեցրել է «Մանչեսթեր Սիթիի» հետ նոր պայմանագրի շուրջ բանակցությունները, քանի որ ցանկանում է վստահ լինել, որ ապագայում կարևոր դեր կունենա թիմում։ Նրա գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023 թվականը։
Ռահիմը չի ցանկանում նոր պայմանագիր ստորագրել, եթե պետք է շատ ժամանակ անցկացնի պահեստայինների նստարանին։
Այս մրցաշրջանում անգլիացի ֆուտբոլիստը «Մանչեսթեր Սիթիի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 15 հանդիպման, դարձել է 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
























































