«Բարսելոնայի» հարձակվող Սերխիո Ագուերոն կարող է ավարտել ֆուտբոլիստի կարիերան։
Ինչպես տեղեկացնում է AS-ը, արգենտինացի հարձակվողի մոտ առկա սրտի խնդիրները շատ ավելի լուրջ են, քան հայտարարվել էր ավելի վաղ։
Հիշեցնենք, որ 33-ամյա հարձակվողը հոկտեմբերի 30-ին կայացած հանդիպման ընթացքում սրտի լուրջ գանգատներ էր ունեցել և փոխարինվել։ Հետագայում պարզ դարձավ, որ Ագուերոն ստիպված կլինի բաց թողնել նվազագույնը երեք ամիս։
























































