Սաուդյան Արաբիան ներկայացնող ընկերություններից մեկը կարող է դառնալ «Բարսելոնայի» տիտղոսային հովանավորը։
Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, ընկերությունը պատրաստ է կապտանռնագույններին վճարել տարեկան 100 միլիոն եվրո։ Ընկերության անունն այս պահին չի նշվում։
Ըստ աղբյուրի՝ իսպանական գրանդի ղեկավար կազմից ոչ բոլորն են համաձայն այս մտքին, քանի որ կատալոնական ակումբն ունի նաև այլ առաջարկներ։
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» ներկայիս տիտղոսային հովանավորն է Rakuten ընկերությունը, որի հետ պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2022 թվականը։ Ներկայիս հովանավորի կողմից կատալոնացիները ստանում են տարեկան 30 միլիոն եվրո։
























































