Աշխարհի առաջնության որակավորման փուլի նախավերջին տուրում Գերմանիայի հավաքականը սեփական հարկի տակ 9-0 հաշվով ջախջախեց Լիխտենշտեյնի ընտրանուն։
Ինչպես տեղեկացնում է Opta-ն, 56-ամյա մասնագետի գլխավորությամբ բունդեսթիմը հաղթել է մեկնարկային վեց հանդիպումներում, ինչը Գերմանիայի հավաքականի պատմության մեջ առաջին անգամ է պատահում։
Ավելի վաղ ոչ մի այլ մարզչի չէր հաջողվել Գերմանիայի հավաքականը գլխավորելուց հետո հաղթել մեկնարկային վեց խաղերում։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին աշխարհի առաջնության որակավորման փուլի վերջին տուրի շրջանակում Գերմանիան մրցելու է Հայաստանի ազգային հավաքականի հետ։























































