Լիսաբոնի «Բենֆիկան» հետաքրքրված է «Բարսելոնայի» պաշտպան Սամուել Ումտիտիի ծառայություններով։
Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, պորտուգալական ակումբն անցած ամռանը ևս փորձել է ձեռք բերել Ումտիտիին, սակայն վերջինս հրաժարվել է տեղափոխվել Պորտուգալիա։
Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա պաշտպանը կատալոնական ակումբի կազմում ոչ մի հանդիպման չի մասնակցել։
























































