Իտալական երկու ակումբներ կպայքարեն «Ատալանտայի» կիսապաշտպան Ալեքսեյ Միրանչուկի տրանսֆերը ձեռք բերելու համար։
Ինչպես տեղեկացնում է Il Giorno-ն, ռուս ֆուտբոլիստի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված են «Տորինոն» և «Սասուոլոն»։ Ըստ աղբյուրի՝ թուրինյան ակումբը ցանկանում է մեկուկես տարով վարձակալել Միրանչուկին՝ հետագայում վերջինիս տրանսֆերի պարտադիր գնման իրավունքով։
Հենց այս փաստը «Տորինոյին» դարձնում է ֆավորիտ, քանի որ «Ատալանտայի» ղեկավարությունը ևս ցանկանում է կիսապաշտպանին բաց թողնել վարձակալական հիմունքներով, որպեսզի վերջինիս տրանսֆերային արժեքը կտրուկ չնվազի։
Ընթացիկ մրցաշրջանում Միրանչուկը բերգամոյականների կազմում անցկացրել է վեց հանդիպում՝ կատարելով մեկ գոլային փոխանցում։
























































