«Բրեստի» կիսապաշտպան Ռոմեն Ֆևրը պատասխանել է «Միլան»՝ հնարավոր տեղափոխության մասին հարցին.
«Ես պատրաստվում եմ «Միլան» տեղափոխվելուն, քանի որ երբ Պաոլո Մալդինին կանչում է քեզ, դա յուրահատուկ բան է:
Ես տեսա դերբին «Ինտերի» հետ և ցանկանում էի այնտեղ լինել»,- մեջբերում է ֆուտբոլիստին լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ֆևրը Բրեստում հանդես է գալիս 2020 թվականից։