Մադրիդի «Ռեալը» կարող է առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում բաժանվել մի շարք ֆուտբոլիստներից։
Ինչպես տեղեկացնում է AS-ը, խոսքը վերաբերում է Գարեթ Բեյլին, Էդեն Ազարին, Իսկոյին, Մարսելոյին, Լուկա Յովիչին և Խեսուս Վալյեխոյին։
Ըստ աղբյուրի՝ այս ֆուտբոլիստների վաճառքից ստացած գումարով «Արքայական ակումբի» ղեկավարությունը մտադիր է վերջապես իրականացնել Կիլիան Մբապեի՝ Մադրիդ տեղափոխությունը և երկարաձգել հրաշալի մրցաշրջան անցկացնող Վինիսիուս Ժունիորի հետ պայմանագրի ժամկետը։
























































