Լոնդոնի «Արսենալի» ավագ Պիեր-Էմերիկ Օբամեյանգը կարող է տեղափոխվել Լա Լիգա։
Ինչպես տեղեկացնում է Goal-ը, գաբոնցու ծառայություններով հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնան»։
Ըստ աղբյուրի՝ «կապտանռնագույնների» ղեկավարությունը կփորձի գործարքն իրականացնել արդեն առաջիկա ձմռանը։
Ընթացիկ մրցաշրջանում Օբամեյանգը «զինագործների» կազմում մասնակցել է 10 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
























































