«Ալ-Սադի» մարզիչ Չավին, ով շուտով հնարավոր է գլխավորի «Բարսելոնան», կատալոնացիների առաջ մի շարք պայմաններ է առաջադրել, որոնք պետք է կատավրեն իր նշանակումից հետո։
Նախ, մասնագետը ցանկանում է վերակազմավորել «Բարսելոնայի» բժշկական շտաբը, հայտնում է Diario Sport-ը։ Դրա համար ակումբը կվերադարձնի բժիշկ Ռիկարդ Պրունին, ով թիմը լքել է 2020 թվականին՝ 25 տարվա աշխատանքից հետո։
Երկրորդ՝ Չավին ցանկանում է «Ալ-Սադի» իր բոլոր յոթ օգնականներին տեսնել «Բարսելոնայում»։
Երրորդը՝ մարզիչը ցանկանում է, որ կատալոնական ակումբը մեկ վինգեր ձեռք բերի, եթե ակումբը ֆինանսական հնարավորություններ ունենա։ Տարբերակներից մեկը՝ «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ռահիմ Ստերլինգն է, սակայն այլ թեկնածուներ ևս դիտարկվում են: