«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է Անտոնիո Կոնտեի՝ «Տոտենհեմի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակումը։
Իտալացի մարզիչը լոնդոնյան ակումբը ստանձնել է նոյեմբերի սկզբին։ Կոնտեն փոխարինեց Նունո Էշպիրիտու Սանտոյին, ով հեռացվել էր մի քանի օր առաջ։
«Կոնտեն լավ մարզիչ է, բայց Նունո Էշպիրիտո Սանտուն նույնպես բավականին լավ մասնագետ է, ով իրեն լավ դրսևորեց «Վուլվերհեմփթոնում» 4-5 տարի։
Չեմ կարող ասել, որ «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել բացառիկ մարզչի հետ, Նունոն նույնպես բավականին բարձր մակարդակի մասնագետ է»,- ասել է Մոուրինյուն Sky Sport Italia-ին տված հարցազրույցում: