«Բարսելոնան» թիմի գլխավոր մարզիչ Չավիի տեղափոխության հարցում մոտ է քաթարական «Ալ-Սադդի» հետ համաձայնության գալուն։ Բայց, Marca-ն վստահեցնում է, որ «Ալ-Սադդը» կատալոնական ակումբից 5 մլն եվրո է պահանջում, որպեսզի մարզիչը կարողանա հեռանալ թիմից։
Սպասվում է, որ ակումբների նախագահները եզրափակիչ հանդիպումը կանցկացնեն վաղը՝ նոյեմբերի 5-ին։ Դեռևս քաթարական ակումբը հրաժարվում է զիջումների գնալ։
Չավիի գործող պայմանագիրը «Ալ-Սադդի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականը։ Ընդ որում, հաղորդվում էր, որ իսպանացին համաձայնություն ունի քաթարական ակումբի ղեկավարության հետ, որի համաձայն, եթե թոփ-ակումբներից առաջարկ լինի, նրան բաց կթողնեն։
























































