ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում ղազախական «Կայրաթը» սեփական հարկի տակ ընդունել է ադրբեջանական «Քարաբաղին» և 1-2 հաշվով պարտություն կրել։ Խոսե Կանտեի գոլին հյուրերը պատասխանել են Իբրահիմ Վաջիի և Աբդել Զուբիրի գոլերով։
Հայաստանի ազգային հավաքականի և «Կայրաթի» ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հանդիպումը կարող է չկայանալ՝ Ալմաթիի ցածր ջերմաստիճանի պատճառով։
«Կայրաթը» մեկ միավոր ունի իր ակտիվում ու H խմբի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականն է զբաղեցնում։ «Քարաբաղը» 10 միավորով գլխավորում է աղյուսակը։ Այս խմբում են հանդես գալիս նաև «Բազելը» (7) և «Օմոնիան» (1):
Հաջորդ տուրում Հովհաննիսյանի թիմը նոյեմբերի 25-ին սեփական հարկի տակ կընդունի «Բազելին»։
























































