Քաթարական «Ալ-Սադդը» Instagram-ում վերահրապարակել է ակումբի երկրպագուների Storys-ները, ովքեր թիմի գլխավոր մարզիչ Չավիին խնդրում են մնալ ակումբում: Երկրպագուները հրապարակում են մարզչի լուսանկարն՝ օգտագործելով StayXavi հեշթեգը (Մնա՛ Չավի):
Ավելի վաղ իսպանական ԶԼՄ-ները հայտնում էին, որ Ռոնալդ Կումանի պաշտոնանկությունից հետո Չավին մոտ է «Բարսելոնան» գլխավորելուն:
Ավելի վաղ, մի շարք աղբյուրներ հաստատում էին, որ Չավին արդեն համաձայնության է եկել «Ալ-Սադդի» հետ՝ պայմանագրի երկարաձգման շուրջ:
📸 El Al Sadd comparte en sus redes sociales todas las imágenes de #stayxavi de sus aficionados pic.twitter.com/fA673EXoO8
— MARCA (@marca) October 29, 2021
























































