«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան արձագանքել է «Ռեալի» դեմ խաղից հետո (1-2) կատալոնացիների մարզիչ Ռոնալդ Կումանի հետ տեղի ունեցած միջադեպին։
Խաղի ավարտից հետո երկրպագուները հարձակվել էին մեքենայի վրա, որում եղել էր մարզիչը։
Երբ նա անցել էր երկրպագուների մոտով, նրանք շրջափակել էին մեքենան ու սկսել խփել դրան ու բարձրաձայն իրենց դժգոհությունն արտահայտել թիմի ելույթներից։ Կումանը հաջողացրել էր հեռանալ առանց հետևանքների։
«Չի կարելի թույլ տալ, որ նման բան կրկնվի»,-Լապորտայի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն։
























































