«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն և «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանն աջակցել են ավստրալական «Ադելայդա Յունայթեդի» 21-ամյա պաշտպան Ջոշուա Կավալոյին, որը քամինգ-աութ է կատարել:
«Հպարտանում եմ քեզնով, Ջոշ»,- գրել է Գրիզմանը «Թվիթերում»:
Proud of you @JoshuaCavallo ✊🏼❤️ pic.twitter.com/VRU5Dda0s8
— Antoine Griezmann (@AntoGriezmann) October 27, 2021
«Հեյ, Ջոշ, քեզ անձամբ չեմ ճանաչում, բայց ցանկանում եմ շնորհակալություն հայտնել քեզ՝ քո կատարած քայլի համար: Ֆուտբոլային աշխարհն այս առումով շատ է զիջում, և դու օգնում ես մեզ առաջ գնալ»,- գրել է Պիկեն Թվիթերում:
Կավալոն ավելի վաղ տեսանյութ էր հրապարակել, որում խոստովանում էր, որ ինքը գեյ է: 2021 թվականի փետրվարի 18-ին Կավալոն կարճաժամկետ պայմանագիր կնքեց «Ադելայդա Յունայթեդի» հետ: Թիմի կազմում հաջող խաղից հետո նա 2 տարվա պայմանագիր կնքեց ակումբի հետ: 2020/21 մրցաշրջանից հետո, որում նա 19 խաղ էր անցկացրել, նա Ա-լիգայի կողմից ստացավ «Ծագող աստղ» մրցանակը:
























































