Իսպանիայի առաջնության 9 -րդ տուրում «Ռեալ Սոսյեդադը» հաղթեց «Մալյորկային»: Տանտերերն ամբողջ երկրորդ խաղակեսն անցկացրին 10 հոգով, սակայն դա նրանց չխանգարեց երեք միավոր վաստակել:
Հանդիպման միակ գոլը հանդիպման հենց վերջում խփեց հարձակվող Խուլեն Լոբետեն:
«Ռեալ Սոսյեդադը» վաստակեց 20 միավոր և բարձրացավ Լա լիգայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական: «Մայորկան» 12-րդն է (11 միավոր):
























































