«Բարսելոնան» 21 հանդիպում է անցկացրել «Կամպ Նոու» մարզադաշտում այն ժամանակ, երբ ստադոնի վիճակը վտանգ է ներկայացրել հանդիսատեսի անվտանգության համար:
La Vanguardia-ն հայտնում է, որ 2019 թվականին Nikken ընկերությունը, որը պատասխանատու է եղել մարզադաշտի վերակառուցման համար, մարզադաշտի վիճակի վերաբերյալ զեկույց է պահանջել ինժիներական ընկերությունից:
Պարզվել է, որ մարզադաշտում 127 խնդիր անհապաղ լուծման կարիք է ունեցել: Դրանցից 44-ը վտանգ են ներկայացրել այցելուների համար, քանի որ փլուզման սպառնալիք են կրել:
Զեկույցը փոխանցվել է «Բարսելոնայի» ղեկավարությանը՝ նախկին նախագահ Ժոզեպ Բարտոմեուի գլխավորությամբ,սակայն ակումբի նախկին ղեկավարները չեն համարել, որ «Կամպ Նոուի» վերանորոգումը հրատապ հարց է:
2019-ի գարնանից մինչև 2020 թվականի աշունը մարզադաշտում 21 խաղ է անցկացվել,ներառյալ «Ռեալի» հետ խաղերն ու Չեմպիոնների լիգայի հանդիպումները, երբ հանդիսատեսը պոտենցիալ վտանգի մեջ են եղել:
Նշվում է,որ խնդիրը սկսել է լուծել Կառլես Տուսկետսի՝ ակումբի նախագահի պաշտոնակատարի գալով, և շարունակվել են ներկայիս նախագահ Ժոան Լապորտայի օրոք: Հիմա «Կամպ Նոոտւ» մարզադաշտում գտնվելն անվտանգ է, բոլոր հարցերը լուծվել են: