Միլանի «Ինտերը» կարող է վաճառվել Սաուդյան Արաբիայի պետական ներդրումային հիմնադրամին ֆոնդին, որը վերջերս գնել է «Նյուքասլը», հաղորդում է Calciomercato-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ իտալական ակումբի սեփականատերերը՝ Չան ընտանիքը, մտադիր են մեկ միլիարդ եվրո ստանալ ակումբի համար:
Չինացիները մտադիր են ազատվել ակումբից ֆինանսական խնդիրների պատճառով: Բացի այդ, հնարավոր վաճառքի պատճառներից մեկը եղել է Սուպերլիգայի նախագծի չեղարկումը:
Հիշեցնենք, որ «Նյուքասլի» նոր սեփականատերերը վերահսկում են ավելի քան 300 միլիարդ եվրոյի ակտիվներ:























































