Մեկնարկեց NHL-ի (Հոկեյի ազգային լիգա) 2021/22 մրցաշրջանը։
Մեկնարկային խաղում «Փիթթսբուրգ Պինգվինզը» մրցակցի հարկի տակ 6-2 հաշվով հաղթանակի հասավ «Տամպա-Բեյ Լայթնինգի» նկատմամբ։
Հաղթող թիմի կազմում գոլերով աչքի ընկան Դենթոն Հեյնենը, Բրայան Բոյլը, Դոմինիկ Սիմոնը, Թեոդոր Բլյուգերսը, Էվան Ռոդրիգեսը և Բրայան Ռաստը։ «Տամպա-Բեյի» կազմում գոլի հեղինակ դարձան Էնթոնի Չիրելլին և Ալեքս Քիլլորնը։
Հիշեցնենք, որ «Տամպա-Բեյ Լայթնինգը» Սթենլիի գավաթի գործող հաղթողն է։