Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը մեկնաբանել է Ազգերի լիգայի կիսաեզրափակչում Բելգիայի դեմ տարած 3-2 հաշվով կամային հաղթանակը։
«Շատ հպարտ ենք մեր խաղացողներով ու մարզչական շտաբով։ Ընդմիջմանն անհրաժեշտ խոսքեր հնչեցին։ Կիլիան Մբապեն ու Կարիմ Բենզեման բացառիկ աշխատանք կատարեցին։
Ֆանտաստիկ խաղ էր։ Ընդմիջմանը զգում էինք, որ եթե գոլ խփենք, ամեն ինչ կփոխվի։ Եվ ահա թե ինչ ստացվեց։ Հիմա մեզ եզրափակիչ է սպասվում, և պետք է լավ վերականգնվենք»,- Գրիզմանի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի կայքը։