Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է «Բարսելոնայի» կիսապաշտպան Գավիի մասին, որը Ազգերի լիգայի կիսաեզրափակչի՝ Իտալիայի դեմ խաղում 83 րոպե անցկացրեց դաշտում։
«Անսովոր դեպք էր։ Նա այնպես է խաղում, ասես իր տան հետնամասում լինի։
Հիանալի տեսնել ֆուտբոլիստի, որը նման վարպետություն ունի։ Նա ազգային թիմի և՛ ներկան է, և՛ ապագան»,- մարզչի խոսքերն է փոխանցում AS-ը։
























































