«Միլանի» նախագահ Պաոլո Սկարոնին խոսել է թիմի նախկին դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի՝ ազատ գործակալի կարգավիճակով ՊՍԺ տեղափոխության մասին։
«Դոնարումայի պայմանագրի հետ կապված իրավիճա՞կը։ Այդ ընտրությունը նախևառաջ արվել է ակումբի սպորտային ու գլխավոր տնօրենների՝ Պաոլո Մալդինիի ու Իվան Գազիդիսի կողմից։
Եթե խաղացողներն ու գործակալաներն ունենում են այնպիսի պահանջներ, որոնք մենք չենք կարողանում բավարարել, ապա ընդունվում են հստակ որոշումներ, և մենք հաջողություն ենք մաղթում նրանց։ Շատ ուրախ ենք, որ հրավիրել ենք Մայք Մենյանին, որը ոչ միայն գերազանց դարպասապահ է, այլև՝ լիդեր հանդերձարանում։ Մենք այնքան ուրախ ենք այդ որոշմամբ, որքան, հուսով եմ, Ջանլուիջին է գոհ իր որոշումից։
Դոնարուման իր հարմարավետության գոտին լքելու խիզախ որոշում է կայացրել, և ես նրան լավագույնն եմ մաղթում»,- Սկարոնիի խոսքերն է փոխանցում Football Italia-ն։























































