ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի 7-րդ տուրի հանդիպումները շարունակվում են։ Խաղային երկրորդ օրը մի շարք խաղեր կայացան։
A խմբի առաջատար Անգլիայի հավաքականը առաջին միավորները կորցրեց։ Գարեթ Սաութգեյթի թիմը հյուրընկալվելիս 1-2 հաշվով զիջեց Չեխիայի ընտրանուն։ Տանտերերի կազմում աչքի ընկան Յակուբ Բրաբեցը և Զդենեկ Օնդրասեկը։ Անգլիացիների միակ գնդակը խփել էր Հարի Քեյնը։ Ի դեպ, հյուրերը հանդիպման ընթացքում հաղթում էին մրցակցին։
Ֆրանսիայի հավաքականը հյուրընկալվել էր Իսլանդիայի ընտրանուն։ Համառ իսլանդացիները կռիվ տվեցին, սակայն չկարողացան սեփական հարկի տակ միավոր տանել Աշխարհի գործող չեմպիոններից։ Հանդիպման ելքը վճռեց խաղի 66-րդ րոպեին Օլիվիե Ժիրուի անվրեց իրացրած 11-մետրանոցը։
Տուրի մյուս խաղերի արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ։