«Մանչեսթեր Սիթին» բողոքել է «Լիվերպուլին» թիմերի միջև խաղի ժամանակ (2-2) նրանց երկրպագուի պահվածքի համար:
Հաղորդվում է, որ մերսիսայդցիների երկրպագուն թքել է «քաղաքայինների» մարզչական շտաբի վրա:
«Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան վստահություն է հայտնել, որ «Լիվերպուլը» կպատժի մեղավորին:
«Ամբոխից մի բան լսեցի, ինչ-որ ոչ այնքան հաճելի բան մեր մարզչական շտաբի հանդեպ: Բայց հստակ չգիտեմ՝ ինչ, լուսանկարը չեմ տեսել:
Լիովին վստահ եմ, որ «Լիվերպուլը» պատիժ կկիրառի այդ մարդու հանդեպ, եթե ամեն ինչ այդպես է եղել: «Լիվերպուլը» նման պահվածքից վեր է: Ոչինչ չի փոխի իմ հիացմունքն այդ ակումբի հանդեպ»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը: