Մադրիդի «Ռեալը» ծրագրում է գնել Վիլյառեալի» պաշտպան Պաու Տորեսին: Այս մասին հայտնում է Marca- ն:
Աղբյուրի փոխանցմամբ, «Վիլյառեալը» պատրաստ է ֆուտբոլիստին բաց թողնել 50 միլիոն եվրոյի դիմաց: Ավելի վաղ խոսակցություններ կային, որ իսպանացու ծառայություններով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Սիթին»:
Անցած մրցաշրջանում Տորեսը «Վիլյառեալի» կազմում անցկացրել է 44 խաղ, որոնցում դարձել է 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: