«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին նվաճել է Ալդո Ռովիրա մրցանակը: Այս մրցանակը «Բարսելոնան» շնորհում է մրցաշրջանի լավագույն խաղացողին և որոշվում է ժյուրիի կողմից, որը բաղկացած է կատալոնական սպորտային ԶԼՄ-ների տնօրեններից և ղեկավարներից:
Հարցման արդյունքում 18-ամյա ֆուտբոլիստն առաջ է անցել Լիոնել Մեսսիից և Ֆրենկի դե Յոնգից:
Նշենք, որ Լիոնել Մեսսին այս մրցանակին արժանացել է վեց անգամ:
Անցած մրցաշրջանում Պեդրին Իսպանիայի առաջնությունում անցկացրել է 37 հանդիպում, որոնցում դարձել է երեք գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ:
























































