ԱՄՆ-ի «Կոլամբուս Կրյու» ակումբում հանդես եկող 29-ամյա կիսապաշտպան Լուկաս Սելարայանը տեսաուղերձով դիմել է հայ երկրպագուներին Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ դառնալուց հետո: Սելարայանը հայերեն է ողջունել երկրպագուներին.
«Բարև Հայաստան: Շուտով ինձ կտեսնեք Հայաստանի հավաքականում: Հուսով եմ՝ միասին մեծ հաջողությունների կհասնենք»,- ասել է Սելարայանը ՀՖՖ-ի հրապարակած տեսանյութում:
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի, ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և ֆուտբոլիստի միջև բանակցությունների արդյունքում Սելարայանը հավաքականին կմիանա արդեն հոկտեմբերին կայանալիք մարզական հավաքի ընթացքում: