«Վալենսիան» հետաքրքրված է «Խետաֆեի» կիսապաշտպան Մաուրո Արամբարիի ծառայություններով։
todofichajes-ի հաղորդմամբ «Խետաֆեն» ուրուգվայցու տրանսֆերի դիմաց «չղջիկներից» պահանջում է 20 միլիոն եվրո։ Ըստ աղբյուրի՝ տեղափոխությունը կարող է կայանալ առաջիկա ձմռանը։
Ընթացիկ մրցաշրջանում Արամբարին «Խետաֆեի» կազմում մասնակցել է չորս հանդիպման, որոնցում արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։
25-ամյա կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 20 միլիոն եվրո։