ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մեկնաբանել է Լիգա 1-ի «Լիոնի» դեմ խաղում փոխարինվելու վերաբերյալ Լիոնել Մեսսիի դժգոհությունը։
«Ակումբը պաշտոնական հաղորդագրությամբ է հանդես եկել։ Իրավիճակը պարզ է։ Տեսանք, որ Լիոնելը ծնկի շրջանում ցավեր ունի, քանի որ մրցակցի հետ բախումից հետո նա ոտքին դիպավ։ Մեսսին շատ լավ առաջին կես անցկացրեց, խաղաց 75 րոպե։ Այո, շատ լավ պահ չիրացրեց, բայց վատ չխաղաց։
Հասկանում եմ, թե ինչու են մարդիկ քննարկում այն լուսանկարը, որում Մեսսին հրաժարվում է սեղմել ձեռքս։ Զարմացած չեմ։ Ինչպես ավելի վաղ բացատրեցի, մենք տեղեկությունը ստացանք ու որոշեցինք, որ այդպես վարվելն ավելի ճիշտ կլինի։ Բոլոր մեծ չեմպիոններն ուզում են դաշտում լինել։ Մենք դա հասկանում ենք»,- Պոչետինոյի խոսքերն է փոխանցում L’Equipe-ը։