ԱՊԼ 5-րդ տուրում «Լիվերպուլն» ընդունել էր «Քրիսթալ Փելասին» ու խոշոր հաշվով հաղթանակ տարավ։ Խաղն ավարտվեց 3-0 հաշվով։
Հանդիպման հաշիվը բացվեց միայն 43-րդ րոպեին․ գոլի հեղինակ դարձավ Մանեն։ Երկրորդ կեսի վերջնամասում Մոհամեդ Սալահը կրկնապատկեց հաշիվը, իսկ հիմնական ժամանակի վերջին րոպեին Կեյտան խփեց թիմի 3-րդ գոլը։
Մյուս խաղում «Արսենալը» հյուրընկալվել էր «Բարնլիին» ու նվազագույն հաշվով հաղթանակ տարավ։ Հանդիպման միակ գոլը 30-րդ րոպեին խփեց Մարտին Էդեգորը՝ տուգանայինից կատարած հարվածով։
«Զինագործները» 5 խաղից հետո 6 միավորով 12-րդ տեղում են, իսկ «Բարնլին» 1 միավորով՝ 19-րդ։
Տուրի մյուս խաղում «Մանչեսթեր Սիթին» ընդունել էր «Սաութհեմփթոնին» ու ոչ-ոքի՝ 0-0 հաշվով ավարտեց խաղը։
«Մանչեսթեր Սիթին» 10 միավորով 2-րդ տեղում է, իսկ «Սաութհեմփթոնը» 4 միավորով՝ 15-րդ։
























































