Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ցանկացել է ձեռք բերել ՊՍԺ-ի և «Չելսիի» նախկին պաշտպան Դավիդ Լուիսին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ տեղափոխությունը չի կայացել բրազիլացու մերժման պատճառով: Օգոստոսին ֆուտբոլիստը պայմանագիր ստորագրեց «Ֆլամենգոյի» հետ:
«Ես կարիերաս շարունակելու մի քանի տարբերակ ունեի, բայց ես սիրում եմ անել այն, ինչ ասում է իմ սիրտը, ուստի որոշեցի վերադառնալ «Ֆլամենգո» և պաշտպանել թիմի գույները», — մեջբերում է ֆուտբոլիստին Goal-ը:
Լուիսը 34 տարեկան է, նախորդ մրցաշրջանում նա «Արսենալի» կազմում մասնակցել է 30 հանդիպման բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 2 գոլի հեղինակ: