«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Նաթան Ակեն հաղորդել է հոր մահվան մասին։ Ֆուտբոլիստի հայրը մահացել է որդու՝ Չեմպիոնների լիգայում խփած առաջին գոլից հետո։
ՉԼ խմբային փուլի առաջին տուրում «Մանչեսթեր Սիթին» 6-3 հաշվով հաղթեց «Լայպցիգին»․ Ակեն խփեց իր առաջին գոլը մրցաշարում։
«Վերջին մի քանի շաբաթներն ամենածանրն էին իմ կյանքում։ Հայրս ծանր հիվանդ էր, բուժումները նրան մեծ տառապանք էին պպատճառում։ Բախտս բերել է, որ ինձ աջակցում էին հարսնացուս, ընտանիքս ու ընկերներս։ Երեկ ես առաջին գոլս խփեցի Չեմպիոնների լիգայում։ Եվ դրանից ընդամենը մի քանի րոպե անց նա խաղաղ մահացավ՝ մորս ու եղբորս կողքին։
Գուցե, այդպես էլ պիտի լիներ։ Հայրս միշտ հպարտացել է՝ խաղս դիտելով։ Գիտեմ, որ նա միշտ ինձ հետ է։ Նա միշտ իմ սրտում կլինի։ Այդ գոլը քեզ համար էր, հայրի՛կ»,- գրել է Ակեն ինստագրամյան իր էջում։
























































