Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Մայքլ Օուենը կիսվել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի տրանսֆերից հետո ՊՍԺ-ի խաղի վերաբերյալ իր տեսակետով:
«Իհարկե, մենք բոլորս հիանում ենք ՊՍԺ-ով: Հատկապես նրանց հարձակվողական եռյակով՝ Մեսսի, Մբապե, Նեյմար:
Նրանք բոլորը ֆենոմենալ խաղացողներ են: Բայց երեք ֆուտբոլիստները միասին ավելի թույլ են դարձնում թիմի հարձակման գիծը: Չեմ հասկանում, թե ինչու են նրանք Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանի ֆավորիտների թվում:
Ես կարծում եմ, որ անգլիական թիմերը շատ ավելի ուժեղ են»,- մեջբերում է Օուենին Daily Mail-ը: