Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին նախատեսում է ֆուտբոլ խաղալ առնվազն առաջիկա չորս տարիների ընթացքում:
Նախորդ մրցաշրջանում 33-ամյա լեհ ֆուտբոլիստը ցուցադրեց իր կարիերայի լավագույն մարզավիճակը՝ գերազանցելով Գերդ Մյուլերի ռեկորդը Գերմանիայի առաջնությունում՝ խփելով 41 գոլ 29 խաղում:
Ինչպես գրում է Bild-ը, Լեւանդովսկին չի պատրաստվում մոտ ժամանակներս խաղակոշիկները մեխից կախել և նախատեսում է հանդես գալ թոփ ակումբներում մինչև 2026 թվականը:
Բացի այդ, Ռոբերտը ուրախ է աշխատել Յուլիան Նագելսմանի հետ և կարող է երկարաձգել պայմանագիրը գերմանական գրանդի հետ ևս մի քանի տարով:
Հիշեցնենք, որ Լևանդովսկու եւ Մյունխենի «Բավարիայի» գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թվականին:
























































