Արգենտինայի հավաքականն ԱԱ-2022-ի ընտրական փուլի հերթական խաղում 3-0 հաշվով հաղթանակ է տարել Բոլիվիայի նկատմամբ։ Հանդիպումից հետո արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին չի կարողացել զսպել արցունքները, երբ թիմը մարզադաշտում հավաքված երկրպագուներին ցուցադրել է վերջերս նվաճած Ամերիկայի Գավաթն ու միասին տոնել բաղձալի հաջողությունը։
Ֆլեշ-հարցազրույցի ընթացքում Մեսսին շնորհակալություն է հայտնել այն մարդկանց, ովքեր կորոնավիրուսի համավարակի ընթացքում հաճախել են մարզադաշտ ու նրանք կարողացել են միասին տոնել Ամերիկայի Գավաթում հաղթանակը․
«Ես երազում էի այդ մասին։ Վերջապես մենք հաղթեցինք Ամերիկայի Գավաթում այդքան սպասումներից հետո։ Այս տիտղոսը նշելու համար չկա ավելի լավ տեղ, քան այստեղ։ Մայրս ու եղբայրներս այսօր այստեղ են, նրանք շատ բաների միջով են անցել, բայց այսօր նրանք տոնում են։ Ես երջանիկ եմ»,- ասել է Մեսսին խաղից հետո։
Messi in tears, talking about the hard times Argentina went and are going through with covid (one of the worst in the world), to now seeing the joy of the people around the stadium ❤️🙏 pic.twitter.com/yw4gVjXSAq
— mx (SUSPENDED) (@MessiMX30i) September 10, 2021