Հինգշաբթի՝ սեպտեմբերի 2-ին, 36-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, լքելով Պորտուգալիայի հավաքականի ճամբարը, մասնավոր ինքնաթիռով ժամանել է Անգլիա, որպեսզի պատրաստվի «Մանչեսթեր Յունայթեդ» վերադառնալուն։ Ֆուտբոլիստը տեղավորվել է մի քանի միլիոն ֆունտ արժողությամբ շքեղ առանձնատանը, գրում է The Sun-ը։
Պորտուգալացի սուպերաստղի ինքնաթիռը քաղաքի օդանավակայանում վայրէջք է կատարել հինգշաբթի երեկոյան։ Նրան դիմավորել են ՄՅՈՒ-ի պաշտոնական անձինք և անվտանգության աշխատակիցները, ովքեր նրան ուղեկցել են դեպի քաղաքամերձ առանձնատուն։
Նշվում է, որ Ռոնալդուն հինգ օր կանցկացնի ինքնամեկուսացման մեջ, ինչից հետո կուղևորվի ՄՅՈՒ-ի՝ Քերինգթոնում տեղակայված մարզաբազա, որտեղ չորեքշաբթի օրը կհանդիպի իր նոր թիմակիցների հետ։