«Ֆուլհեմի» կիսապաշտպան Անդրե-Ֆրանկ Զամբո Անգիսան կարիերան կշարունակի «Նապոլիում»: Այս մասին հաղորդում է լրագրող Նիկոլո Շիրան։
Հաղորդվում է, որ Կիսապաշտպանն արդեն բուժզննում է անցել նեապոլյան ակումբի համար: Իտալացիները ֆուտբոլիստին վարձակալում են մեկ մրցաշրջանով ՝ հետագայում ֆուտբոլիստին 10 մլն եվրոյով գնելու հնարավորությամբ:
Նախկինում իտալական ևս մի քանի ակումբ ցանկանում էր գնել կիսապաշտպանին: