Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆի պատասխան խաղում Ռոման սեփական հարկի տակ հաղթեց թուրքական Տրաբզոնսփորին։
Հաշիվը բացեց Կրիստանտեն 20-րդ րոպեին։ 65-րդ րոպեին Զանիոլոն խփեց երկրորդ գոլը, իսկ 84-րդ րոպեին Էլ Շարավին հաշիվը դարձրեց 3:0: Այսպիսով, Ռոման դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ։
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հռոմյան թիմի մեկնարկային կազմում դուրս եկավ խաղադաշտ ու փոխարինվեց 73-րդ րոպեին։