Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը հրապարակել է առաջիկա խաղերի համար թիմի հայտացուցակը: Հրավիրված ֆուտբոլիստների ցանկում չկա «Միլանի» հարձակվող Օլիվյե Ժիրուն, ով Ֆրանսիայի հավաքականի պատմության երկրորդ լավագույն ռմբարկուն է:
Սեպտեմբերի 1-ին ֆրանսիացիները կընդունեն Բոսնիա և Հերցեգովինային, 4-ին՝ արտագնա խաղում կխաղան Ուկրաինայի հետ, 7-ին՝ տանը կհանդիպեն Ֆինլանդիայի հետ:
Ֆրանսիայի հավաքական
Դարպասապահներ՝ Ուգո Լուրիս («Տոտենհեմ»), Մայք Մենյան («Լիլ»), Սթիվ Մանդանդա («Մարսել»):
Պաշտպաններ ՝ Լուկա Դին («Էվերթոն»), Լեո Դուբուա («Լիոն»), Պրեսնել Կիմպեմբե (ՊՍԺ), Ռաֆայել Վարան («Մանչեսթեր Յունայթեդ»), Կուրտ Զումա («Չելսի»), Ժյուլ Կունդե («Սևիլյա»), Թեո Էրնանդես («Միլան»), Դայո Ուպամեկանո («Բավարիա»):
Կիսապաշտպաններ՝ Ն’Գոլո Կանտե («Չելսի»), Պոլ Պոգբա («Մանչեսթեր Յունայթեդ»), Օրելան Տչուամենի («Մոնակո»), Կորենտին Տոլիսո («Բավարիա»), Ժորդան Վերետու («Ռոմա»):
Հարձակվողներ՝ Քինգսլի Կոման («Բավարիա»), Անտուան Գրիզման («Բարսելոնա»), Տոմա Լեմար («Աթլետիկո»), Անտոնի Մարսիալ («Մանչեսթեր Յունայթեդ»), Կիլիան Մբապե (ՊՍԺ), Կարիմ Բենզեմա («Ռեալ»), Մուսա Դիաբի («Բայեր»):