Երկուշաբթի՝ օգոստոսի 23-ին, կայացավ Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի «Վեսթ Հեմ» — «Լեսթեր» հանդիպումը: Հանդիպումն ավարտվեց «Մրճահարների» հաղթանակով՝ 4:1 հաշվով:
Հաղթողների կազմում դուբլ ձեւակերպեց հարձակվող Մայքլ Անտոնիոն: Այժմ նա 49 գոլ ունի «Վեսթ Հեմի» կազմում Պրեմիեր լիգայում:
Այսպիսով, բրիտանացին Պրեմիեր լիգայում (խոսքը ԱՊԼ-ի մասին է, ոչ Անգլիայի առաջնության) գոլերի քանակով դարձավ ակումբի պատմության մեջ լավագույն ռմբարկուն՝ առաջ անցնելով նախկին հարձակվող Պաոլո Դի Կանիոյից (47):
Ավելացնենք, որ այս հաղթանակը թույլ տվեց «Վեսթ Հեմին» վաստակել 6 միավոր և գլխավորել Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: