«Բետիսի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին էմոցիոնալ կերպով է արձագանքել Լա լիգայի երկրորդ տուրի «Կադիսի» դեմ ոչ-ոքին (1:1):
«Մրցավարները, մարզիչները և ֆուտբոլիստները պետք է լուրջ ջանքեր գործադրեն, որպեսզի Լա Լիգան այլևս այդքան ամոթալի չլինի: Մրցավարների հետ հանդիպմանը մեզ ասացին, որ Իսպանիայի առաջնությունն ամենադանդաղն է Եվրոպայում:
Մարդիկ ցանկանում են դիտել ներկայացում և մենք դա չենք տալիս նրանց: Ժամանակի սարսափելի վատնում և սիմուլիացիաներ: Ամոթ է: Մենք պետք է ուշադրություն դարձնենք սրան:
Մարդիկ ոչ միայն տոմսերի համար են գումար տալիս: Նրանք ցանկանում են ինչ-որ արժանի բան տեսնել»,- մեջբերում է Պելեգրինիին Goal-ը: