Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը պատասխանել է այն հարցին, թե ով է ավելի ուժեղ՝ Լիոնել Մեսսին, թե՞ Կրիշտիանու Ռոնալդուն:
«Ռոնալդուն. այն բոլոր օրերից հետո, երբ ես խաղացել եմ նրա հետ: Իհարկե, ես կողմնակալ եմ, քանի որ նա վճռական ներդրում ունեցավ մեր հաղթանակների և տիտղոսների մեջ:
Մենք ոչ միայն թիմակիցներ էինք, այլև հարևաններ: Նա ապրում էր իմ կողքին: Շատ տպավորիչ էր տեսնել, թե ինչ պերֆեկցիոնիստ է նա:
Այդ պատճառով ես չեմ կարող Մեսսիին անվանել պատմության մեջ լավագույն », — Կրոսի խոսքերն է մեջբերում Goal-ը: