Հարձակվող Հարի Քեյնը կարծում է, որ «Տոտենհեմի» նախագահ Դանիել Լևին խախտել է իրեն տված խոստումը, այն է՝ թույլ տալ անգլիացուն այս ամառ հեռանալ ակումբի: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, Քեյնի շրջապատում վստահ են, որ ֆուտբոլիստի և ակումբի միջև համաձայնություն է եղել, ըստ որի հարձակվողը կարող է հեռանալ ակումբից, եթե տիտղոս չնվաճի կամ մրցաշրջանի արդյունքներով թիմը չհայտնվի Չեմպիոնների լիգայում:
Ընդ որում, Քեյնը դեռևս հույս ունի այս ամառ տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի» և զայրացած է, որ «Տոտենհեմը» հրաժարվում է վաճառել իր տրանսֆերը: