VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում ԲԿՄԱ-ն ընդունել էր «Նոային» ու պարտություն կրեց։ Հանդիպումն ավարտվեց 1-2 հաշվով։
16-րդ րոպեին հանդիպման հաշիվը հյուրերի կազմում բացեց Գեղամ Հարությունյանը, ով 29-րդ րոպեին նաև կրկնապատկեց այն։
ԲԿՄԱ-ն միայն կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը․ 78-րդ րոպեին աչքի ընկավ Գրենիկ Պետրոսյանը։
82-րդ րոպեից հյուրերը մնացին 10 հոգով, բայց ԲԿՄԱ-ն չկարողացավ օգտվել դրանից ու խաղն այսպես էլ ավարտվեց։